Փաշինյան. Հայաստանը վճռական է Ադրբեջանի հետ համաձայնագրերի իրականացման հարցում
  Փաշինյան.  Հայաստանը վճռական է Ադրբեջանի հետ համաձայնագրերի իրականացման հարցում
10:52     02 09 2025    
Հայաստանը հավատարիմ է՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնագրերին և վճռական է դրանք արագ իրականացնելու հարցում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Չինաստանի Տյանցզին քաղաքում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության+ գագաթնաժողովում։

«Ես կցանկանայի հաստատել ՀՀ-ի հանձնառությունը ձեռք բերված համաձայնագրերին, և մենք վճռական ենք դրանք հնարավորինս շուտ իրականացնելու հարցում։ Այս ամենի արդյունքում ոչ միայն կբացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունները ներքին, երկկողմ և միջազգային մակարդակներում, այլև կստեղծվեն նոր լոգիստիկ հնարավորություններ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր անդամ պետությունների, այդ թվում՝ մեր հարևանների և Ադրբեջանի ամենամոտ հարևանների համար», - ասել է վարչապետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս