Գլխավոր դատախազը՝ ադրբեջանցիների դեմ ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին պատասխանատվության ենթարկելու մասին
  Գլխավոր դատախազը՝ ադրբեջանցիների դեմ ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին պատասխանատվության ենթարկելու մասին
12:48     14 04 2025    
Այսօր հնարավոր է դարձել քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հանցագործություններ են կատարել ադրբեջանական ժողովրդի և պետության դեմ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին Խանքենդիում՝ «Հեյդար Ալիևը և ինքնիշխան Ադրբեջանը» թեմայով համաժողովում ասել է՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

Նրա խոսքով, ավարտվել է՝ Հայաստանի և նրա զինված ուժերի կողմից, ինչպես նաև Ադրբեջանի օկուպացված տարածքներում ժամանակին Հայաստանի կողմից ստեղծված խամաճիկ ռեժիմի ապօրինի զինված կազմավորումների՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, Ադրբեջանի պետության և ժողովրդի դեմ պատերազմական հանցագործությունների համար մեղադրվող 16 հայազգի անձանց նկատմամբ քրեական գործերի նախաքննությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Գլխավոր-դատախազը   Ադրբեջանցիներ   Մեղադրվողներ  


Լրահոս