Ավարտվել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժությունները
 Ավարտվել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժությունները
19:23     25 10 2023    
Ավարտվել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժությունները՝ Ադրբեջանի բանակի և Թուրքիայի Զինված ուժերի զինծառայողների ներգրավմամբ:

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով ՊՆ-ին, համատեղ մարտավարական զորավարժություններին մասնակցել են ադրբեջանական բանակի Ցամաքային զորքերը, Առանձին համազորային բանակը, Ռազմաօդային ուժերը, Հրթիռահրետանային ուժերը, Ինժեներական զորքերը, հատուկ նշանակության ջոկատները, ինչպես նաև Թուրքիայի Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները:

Երկու եղբայրական երկրների զորքերի միջև փորձի փոխանակման և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացման նպատակով անցկացված զորավարժությունների ընթացքում բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարվել են:


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս