«Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժություններում անցկացվում է Բարձրաստիճան դիտորդի օրը
  «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժություններում անցկացվում է Բարձրաստիճան դիտորդի օրը
11:40     24 10 2023    
«Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին, որին ներգրավված են ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները, հոկտեմբերի 24-ին անցկացվում է Բարձրաստիճան դիտորդի օրը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով, Բարձրաստիճան դիտորդի օրվան մասնակցում են՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն, Ղազախստանի պաշտպանության նախարարության ռազմական կրթության դեպարտամենտի պետ Ջումաբեկ Ախմետովը, Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարար Կադիրժոն Տուրսունովը և նրանց գլխավորած պատվիրակությունները, ինչպես նաև թուրքական պաշտպանական արդյունաբերության ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   ՊՆ