Բաքուն և Իսլամաբադը քննարկել են ռազմական համագործակցության ամրապնդումը
 Բաքուն և Իսլամաբադը քննարկել են ռազմական համագործակցության ամրապնդումը
17:59     23 07 2025    
IDEF-2025 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին մասնակցելու համար այցով Ստամբուլում գտնվող, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է՝ Պակիստանի զինված ուժերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Սահիր Շամշադ Միրզայի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, հանդիպմանը ընդգծվել է, որ Ադրբեջանին և Պակիստանին կապում են փոխադարձ վստահության և գործընկերության վրա հիմնված հարաբերությունները։ Կողմերը քննարկել են ադրբեջանա-պակիստանյան ռազմական համագործակցության ներկայիս վիճակը և մտքեր են փոխանակել՝ այդ կապերի հետագա ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան  


Լրահոս