Պաշտոնական Երևանը հաստատեց Ալիևի, Փաշինյանի և Թրամփի հանդիպումը Վաշինգտոնում
  Պաշտոնական Երևանը հաստատեց Ալիևի, Փաշինյանի և Թրամփի հանդիպումը Վաշինգտոնում
10:05     06 08 2025    
ՀՀ կառավարությունը հաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Վաշինգտոնում նախատեսված հանդիպման մասին տեղեկատվությունը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել է ՀՀ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Միացյալ Նահանգներ օգոստոսի 7-8-ը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված Հարավային Կովկասում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Փաշինյան   Թրամփ  


Լրահոս