«IDEF 2025». Ադրբեջանը մի շարք պաշտպանական համաձայնագրեր է ստորագրել
  «IDEF 2025». Ադրբեջանը մի շարք պաշտպանական համաձայնագրեր է ստորագրել
10:09     24 07 2025    
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմի մյուս ներկայացուցիչներ Թուրքիայի Հանրապետություն այցի շրջանակներում մասնակցել են՝ «IDEF 2025» 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանական պատվիրակությունը ծանոթացել է՝ տարբեր երկրների առաջատար պաշտպանական արդյունաբերության ընկերությունների կողմից արտադրված ռազմական տեխնիկային ու ռազմական նշանակության միջոցներին և հանդիպել դրանց ղեկավարների հետ։

Հանդիպումների ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ ռազմատեխնիկական համագործակցության տարբեր ասպեկտների, հետագա զարգացման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ցուցահանդեսի շրջանակներում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ՝ գլխավոր տնօրեն Ագիլ Գուրբանովի, Պաշտպանության նախարարության ենթակայության «ՄԻՐԱՍ» ռազմաարդյունաբերական ընկերության և Ադրբեջանի Հանրապետության պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայության «Ազերսիլահ» պաշտպանական արդյունաբերության հոլդինգ ՓԲԸ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   IDEF   2025  


Լրահոս