Ղազախստանի Պնախարարության ներկայացուցիչները՝ Ադրբեջանում բանակցություններում
  Ղազախստանի Պնախարարության ներկայացուցիչները՝ Ադրբեջանում բանակցություններում
13:51     17 07 2025    
Ադրբեջանի և Ղազախստանի Պաշտպանության նախարարությունների Հատուկ նշանակության ուժերի պատվիրակությունները հանդիպում են անցկացրել՝ մարտական փորձի փոխանակման նպատակով։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

Մեր երկրում կայացած հանդիպմանը մտքերի մանրակրկիտ փոխանակում է տեղի ունեցել՝ սպառազինության, սարքավորումների, պայմանական հակառակորդի հետ գործողություններին մասնակցող ստորաբաժանումների կազմակերպման, ստորաբաժանումների օգտագործման կանոնների և դրանց կատարելագործման հարցերի շուրջ։

Հանդիպման ընթացքում հյուրերը տեղեկացվել են՝ ադրբեջանական արտադրության հարձակողական անօդաչու թռչող սարքերի մասին։

Այնուհետև, Համազորային ուսումնական հրապարակում անցկացվել է ցուցադրական վարժանք, որի ընթացքում ցուցադրվել են ստորաբաժանումների մարտավարական գործողությունները և զենքի ու սարքավորումների մարտական կիրառումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղազախստան   Ադրբեջան  


Լրահոս