Հասանովը և Գյուլերը՝ փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման վերաբերյալ փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել
  Հասանովը և Գյուլերը՝ փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման վերաբերյալ փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել
10:08     23 07 2025    
IDEF-2025 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին մասնակցելու համար Ստամբուլում գտնվող՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են՝ երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները։

Ընդգծվել է IDEF-2025 ցուցահանդեսի հատուկ նշանակությունը՝ ռազմավարական գործընկերության ամրապնդման առումով։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել՝ տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին՝ փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման վերաբերյալ փոխըմբռնման մասին հուշագիր է ստորագրվել։
Zinvor.info

Հեշթեգներ. Հասանով   Գյուլեր  


Լրահոս