Թուրքմենստանն ու Ադրբեջանը քննարկել են երկկողմ համագործակցությունը
Թուրքմենստանն ու Ադրբեջանը քննարկել են երկկողմ համագործակցությունը
09:31     06 08 2025    
Օգոստոսի 5-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով նախարարների կաբինետին, հանդիպման ընթացքում Ալի Ասադովը թուրքմենական պետության ղեկավարին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջույնը։

Սերդար Բերդիմուհամեդովը նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել իր պատասխան բարեմաղթանքները։

Հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ, քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքմենստան   Ադրբեջան  


Լրահոս