Շահին Մուստաֆաևը կայցելի Իրան
 Շահին Մուստաֆաևը կայցելի Իրան
14:19     06 08 2025    
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը մտադիր է մոտ ապագայում այցելել Իրան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին, նա այս մասին հայտարարել է Թուրքմենբաշիում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեգիի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում Մուստաֆաևը և Սադեգին, որոնք գլխավորում են Ադրբեջանա-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովը, քննարկել են երկու երկրների միջև տնտեսական և վարչական փոխգործակցության զարգացման հարցեր, մասնավորապես՝ սահմանային նախագծերի ոլորտում։
Zinvor.info

Հեշթեգներ. Շահին-Մուստաֆաև   Իրան  


Լրահոս