ԱՄՆ-ն և Ֆրանսիան քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը
 ԱՄՆ-ն և Ֆրանսիան քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը
14:53     05 08 2025    
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց են ունեցել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին, Ռուբիոն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, քննարկել են Ղազայում մարդասիրական իրավիճակը, Ուկրաինայում պատերազմը և Սուդանում հակամարտությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ֆրանսիա   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս