Ստամբուլում քննարկվել են ԹՊԿ երկրների ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները
  Ստամբուլում քննարկվել են ԹՊԿ երկրների ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները
17:08     23 07 2025    
Ստամբուլում անցկացվող IDEF-2025 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում այսօր տեղի է ունեցել՝ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների պաշտպանական արդյունաբերության գերատեսչությունների ղեկավարների առաջին նիստը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանական արդյունաբերության նախարարությունից, նիստում Ադրբեջանը ներկայացրել է նախարար Վուգար Մուստաֆաևը։ Ադրբեջանից բացի միջոցառմանը ներկայացված են եղել նաև Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։

Նիստում ելույթ ունեցող Վուգար Մուստաֆաևը ընդգծել է, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում ԹՊԿ երկրների միջև հաստատվելիք ամուր համագործակցության մեխանիզմը կծառայի ոչ միայն ընդհանուր անվտանգության ապահովմանը, այլև ազգային պաշտպանական ներուժի ամրապնդմանը։

Նիստում քննարկվել են ԹՊԿ երկրների ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԹՊԿ  


Լրահոս