Քելբաջարում բեռնատար է պայթել հայկական ականի վրա. վիրավորվել են ադրբեջանցի զինծառայողներ
  Քելբաջարում բեռնատար է պայթել հայկական ականի վրա. վիրավորվել են ադրբեջանցի զինծառայողներ
11:47     06 08 2025    
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ կապված հանրապետության Քելբաջարի շրջանում ականի վրա ռազմական բեռնատարի պայթելու և ադրբեջանական բանակի 5 զինծառայողների վիրավորման հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից, Քելբաջարի շրջանի ռազմական դատախազությունը հետաքննություն է անցկացնում փաստի առթիվ։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 19:05-ի սահմաններում, Քելբաջարի շրջանի տարածքում ռազմական բեռնատար է պայթել Հայաստանի զինված ուժերի կողմից տեղադրված ականի վրա։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Պայթյունի հետևանքով վիրավորված ադրբեջանական բանակի չորս զինծառայողներ տեղափոխվել են մոտակա բժշկական հաստատություն։

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս