Մեկնարկել են ադրբեջանա-թուրքական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ զորավարժությունները
  Մեկնարկել են ադրբեջանա-թուրքական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ զորավարժությունները
12:23     23 10 2023    
Ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժությունները։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

Մեր երկրի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Բաքու քաղաքում, Նախչըվանի Ինքնավար Հանրապետության և ազատագրված տարածքներում անցկացվող համատեղ մարտավարական զորավարժություններում ներգրավված են՝ երկու երկրների տարբեր զորատեսակների ընդհանուր առմամբ մինչև 3000 անձնակազմ, 130 միավոր զրահատեխնիկա, մինչև 100 հրետանի, ավելի քան 20 ավիացիոն և թռիչքային միջոցներ, ինժեներական տեխնիկա և փոքր նավակներ։

Ժամանակակից մարտական մեթոդների կիրառմամբ զորավարժությունների ժամանակ տարբեր առաջադրանքներ են կատարվում՝ մարտական գործողություններում հրետանու, ավիացիայի և այլ զորատեսակների օգտագործելու, դրանց փոխազդեցությունը կազմակերպելու, գետերի վրայով պոնտոնային կամուրջներ կառուցելու և պայմանական հակառակորդի թիկունքում դեսանտ իջեցնելու վերաբերյալ:

«Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժություններում հիմնական ուշադրությունը հատկացված է՝ զորքերի փոխազդեցության մարտական համերաշխության ապահովմանը, կառավարման կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը։

Zinvor.info

Հեշթեգներ. Մուստաֆա-Քեմալ-Աթաթուրք-2023  


Լրահոս