Ադրբեջանական հատուկ ջոկատայինները պատրաստվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժություններին
  Ադրբեջանական հատուկ ջոկատայինները պատրաստվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժություններին
13:15     22 10 2023    
«Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժությունների նախապատրաստման ժամանակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ։

Ինչպես Zinvor.info-յին հայտել են ՊՆ-ից, հերթական նախապատրաստական պարապմունքներին հատուկ նշանակության ստորաբաժանումները, առաջադրանքին համապատասխան, կատարել են տարբեր գործողություններ՝ օգտագործելով տեղանքի պաշտպանիչ հատկությունները և քողարկման միջոցները։

Պլանին համապատասխան՝ անսպասելի հարձակում է իրականացվել պայմանական հակառակորդի դիրքի վրա՝ հաղթահարելով խոչընդոտները, որոնց հետ խումբը կարող էր ընդհարվել մարտի դաշտում։ Շարքից դուրս են բերվել հրամանատարական և կառավարման կետերը, կապի կենտրոնները, վնասազերծվել է հակառակորդի կենդանի ուժը։

«Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Մուստաֆա-Քեմալ-Աթաթուրք-2023  


Լրահոս