Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի անցակետում և տեղափոխել Բաքու
 Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի անցակետում և տեղափոխել Բաքու
15:08     27 09 2023    
Սեպտեմբերի 27-ին Լաչինի պետական սահմանային անցակետում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողների զգոնության արդյունքում ձերբակալվել է ապօրինի կերպով Հանրապետություն ժամանած Ռուբեն Վարդանյանը (ծնված 1968 թ.), ով զբաղեցնում էր այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարարի» պաշտոնը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։

Նա ձերբակալվել է Ադրբեջանից Հայաստան մեկնելու փորձի ժամանակ։

Պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերի ուղեկցությամբ Վարդանյանը տեղափոխվել է Բաքու քաղաք։

Նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար Վարդանյանին հանձնել են համապատասխան պետական մարմիններին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս