Ադրբեջանական հրթիռաձիգները ոչնչացրել են պայմանական հակառակորդի բալիստիկ հրթիռ
  Ադրբեջանական հրթիռաձիգները ոչնչացրել են պայմանական հակառակորդի բալիստիկ հրթիռ
12:14     13 09 2023    
ՌՕՈՒ-ի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները շուրջօրյա անխափան ծառայություն են իրականացնում, մեր օդային տարածքը գտնվում է մշտական հսկողության տակ, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, 2023 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ ՌՕՈՒ-ի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մարտական հրաձգություն են կատարել։

Հրաձգության շրջանակներում մարտական հաշվարկները հաջողությամբ կատարել է «İldırım-8-ER» զենիթահրթիռային համակարգը արձակման դիրք բերելու և մարտական օգտագործման նախապատրաստվելու, ինչպես նաև պայմանական հակառակորդի կողմից արձակված բալիստիկ հրթիռի հայտնաբերման և ոչնչացման խնդիրները։

Հրաձգության ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է հակահրթիռային պաշտպանության զենիթահրթիռային համակարգը (ԶՀՀ) կառավարելու անձնակազմի հմտությունների կատարելագործմանը, անձնակազմերի միջև փոխգործակցության բարելավմանը և ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացմանը:


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ   ՌՕՈՒ  


Լրահոս