Այս մասին
Zinvor.info-յին հայտնել է՝ զինվորական դատախազի ավագ օգնական, Ադրբեջանի զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավար, արդարադատության գլխավոր խորհրդական Ֆիրադ Ալիևը։
Նրա խոսքով՝ Աղդամի զինդատախազությունը տեղեկություն է ստացել, որ ՊՆ N զորամասի զինծառայող Էմինով Խայամ Մահալ օղլուն՝ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել հակահետևակային ականի պայթյունի հետևանքով։
«Ստացված տեղեկատվության հիման վրա Աղդամի զինվորական դատախազության աշխատակիցները ստացել են բացատրական գրություններ, և ԱՀ Զինվորական դատախազության քրեագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների հետ կատարվել են անհետաձգելի նախնական դատավարական գործողություններ։
Փաստոի առթիվ, Աղդամի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել ԱՀ ՔՕ 29120.2.12 հոդվածով (դիտավորյալ սպանության փորձ՝ ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի դրդապատճառով), վկաների հարցաքննում է անցկացվել, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և կատարվել անհրաժեշտ քննչական գործողություններ։
Ներկայումս հետաքննությունը շարունակվում է, և օրենքի պահանջներին համապատասխան՝ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները»,- նշել է Ֆ.Ալիևը։
Zinvor.info