Ադրբեջանի ՊՆ-ն՝ Հայաստանի պաշտպանության նախարարության սադրիչ տեսանյութի մասին
  Ադրբեջանի ՊՆ-ն՝ Հայաստանի պաշտպանության նախարարության սադրիչ տեսանյութի մասին
10:07     17 08 2023    
Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած տեսանյութին։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովը Zinvor.info-յին ասել է, որ անհաջող սադրանքը թաքցնելու նպատակով ՀՀ ՊՆ-ի տարածած տեսանյութը, այդ թվում՝ ավտոմոբիլային տեխնիկայի կադրերը, կապ չունեն միջադեպի հետ։

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից ձերբակալված հայ դիվերսանտը մեր զինծառայողների օգնությամբ «ՈւԱԶ-390945» մակնիշի ավտոմեքենայով անհապաղ տարհանվել է մոտակա ռազմաբժշկական կետ։ Նման ապատեղեկատվություն տարածելով՝ հայկական կողմը փորձում է քողարկել իր կեղտոտ արարքները և այդպիսով թյուր կարծիք ձևավորել հանրության շրջանում»,- ընդգծել է մամուլի ծառայության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս