ԱՀ ՊՆ-ն բացահայտել է դիվերսանտի ինքնությունը/ԼՈՒՍԱՆԿԱՐ
  ԱՀ ՊՆ-ն բացահայտել է դիվերսանտի ինքնությունը/ԼՈՒՍԱՆԿԱՐ
17:14     16 08 2023    
Նախնական տվյալներով՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ադրբեջանական բանակի ստորաբաժանումների զգոնության արդյունքում ձերբակալված Հայաստանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն խմբի անդամը 1983 թվականին ծնված Գագիկ Աշոտի Ոսկանյանն է։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՊՆ հայտարարության մեջ։

Ձերբակալման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է մեկ գնդացիր, զինամթերք և ռազմական հանդերձանք։ Նախնական ցուցմունքում Գ. Ոսկանյանը ընդունել է իր մասնակցությունը 44-օրյա պատերազմին։ «Թեթև վիրավորում ստացած հայ դիվերսանտին ադրբեջանցի զինվորական բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել», - հայտնել են ՊՆ-ից։



***

Օգոստոսի 16-ին, ժամը 11:15-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն խումբը սադրիչ-ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով փորձել է Քելբաջարի շրջանի Իստիսու բնակավայրի ուղղությամբ ներթափանցել Ադրբեջանի տարածք՝ օգտագործելով ադրբեջանական բանակի մարտական դիրքերի միջև ընկած միջանկյալ հատվածները։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։

«Մեր ստորաբաժանումների զգոնության արդյունքում կրակային միջոցների աջակցությամբ հայ զինվորականների սադրանքը կանխվել է։ Մեր զինծառայողները ձերբակալել են դիվերսիոն խմբի մեկ վիրավոր անդամի: Հետախուզադիվերսիոն խմբի մյուս անդամները ստիպված են եղել նահանջել։ Ձերբակալվածի մասին տվյալները ներկայումս ճշտվում են։ Հանրությանը կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,-հայտնել են ՊՆ-ից:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս