Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։
Բացի այդ, հունիսի 21-ի ժամը 23:05-ից մինչև հունիսի 22-ի ժամը 08:15-ը՝ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, հայկական անօրինական զինված կազմավորումների անդամները հրազենային զենքերից կրակի են ենթարկել՝ Խոջավենդի, Շուշայի և Խոջալուի շրջաններում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը:
Մեր ստորաբաժանումները նշված բոլոր ուղղություններով ձեռնարկել են համարժեք պատասխան միջոցներ։
Ինչպես նաև ապօրինի հայկական զինված կազմավորումների անդամները՝ գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ փորձել են երկարաժամկետ ամրություններ ստեղել Աղդամի և Խոջալուի շրջանների ուղղությամբ տեղակայված մեր բանակի դիրքերի դիմաց։
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ ինժեներական աշխատանքները անմիջապես դադարեցվել են։