Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով։
Մինչ օրս ինժեներական և սակրավորական ստորաբաժանումները՝ ականներից և չպայթած զինամթերքից մաքրել են մինչև 31334 հեկտար ազատագրված տարածքներ։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել և ոչնչացվել է 10206 հակահետևակային, 2580 հակատանկային և 10446 միավոր չպայթած զինամթերք։
Բացի այդ, պետական այլ կառույցների հետ փոխգործակցության արդյունքում, դժվար տեղանքով, ներառյալ բարդ ժայռոտ տեղանքով, տրանսպորտային միջոցների և ռազմական տեխնիկայի շարասյուների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար, ընդհանուր առմամբ ավելի քան 1191 կմ նոր մատակարարման ուղիներ է անցկացվել, ձնածածկույթից մաքրվել է ավելի քան 21190 կմ ճանապարհ: Այս տարվա հունիսին արդիականացվել և վերականգնվել են մինչև 55 կմ երկարությամբ առկա մատակարարման ուղիները։