Նախչըվանի և Շուշայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի դիրքերը գնդակոծության են ենթարկվել
 Նախչըվանի և Շուշայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի դիրքերը գնդակոծության են ենթարկվել
09:19     21 06 2023    
Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ից 17:25-ը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ Վեդիի շրջանի Արազդայան ավանի ուղղությամբ տեղակայված դիրքերից կրակի են ենթարկել՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Հեյդարաբադ բնակավայրի մոտակայքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ի դիրքերը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից։

Բացի այդ, ժամը 20:10-ի սահմաններում՝ Ադրբեջանի տարածքից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, հայկական անօրինական զինված կազմավորումների անդամները կրակի են ենթարկել՝ Շուշայի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկվել են համարժեք պատասխան միջոցներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս