Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են նախարարությունից, նիստին մասնակցել են՝ փոխնախարարներ, գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների ղեկավարներ, ինչպես նաև ռազմական կազմավորումների և միավորումների հրամանատարներ։
Նիստում Զաքիր Հասանովն ընդգծել է՝ բանակաշինության ոլորտում բարեփոխումների դրական արդյունքները, մասնավորապես՝ ադրբեջանական բանակի՝ Թուրքիայի ԶՈւ մոդելի զարգացման ուղղությամբ։
Նիստում վերլուծվել է՝ 2023 թվականի առաջին կիսամյակում զորատեսակների ծառայողական և մարտական գործունեությունը, ընդարձակ զեկույցներ են լսվել՝ ադրբեջանական բանակի մարտունակության բարձրացման, օպերատիվ և մարտական պատրաստության, ինժեներական միջոցառումների, հետախուզական գործունեության, Զինված ուժերի պրոֆեսիոնալ կադրերով համալրման, անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության, ռազմական կրթության զարգացման, ինչպես նաև զորամասերում շինարարական աշխատանքների, անձնակազմի որակավորման կատարելագործման, զինծառայողների սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման մասին:
Այնուհետև վերլուծվել է օպերատիվ իրավիճակը ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին և ղարաբաղյան տնտեսական շրջանում։ Զաքիր Հասանովը հանձնարարականներ է տվել՝ վճռական և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել կանխելու՝ հայկական զինված ուժերի և ապօրինի հայկական կազմավորումների կողմից մեր դիրքերի ինտենսիվ գնդակոծումը, անօրինական ռազմական փոխադրումները և Ղարաբաղի տնտեսական շրջանի տարածքում երկարաժամկետ ամրություններ կառուցելու փորձերը, հակառակորդի գործողությունների մշտական հսկողության և նրա ցանկացած սադրանքների կանխման հետ կապված։
Եզրափակիչ ելույթում պաշտպանության նախարարը կոլեգիայի մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել՝ Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից 2023 թվականի հաջորդ կիսամյակի համար ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները, հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել անձնակազմի առողջությանն ու անվտանգությունը, նրա պրոֆեսիոնալիզմի և մարտական պատրաստվածության հետագա կատարելագործամը, ինչպես նաև զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելուն։
Հանդիպման ավարտին ընթերցվել են պաշտպանության նախարարի հրամանները զինծառայողներին պարգևատրելու մասին։