Ֆիզուլին՝ հայկական կրակի տակ, ձեռնարկվել են պատասխան միջոցառումներ
  Ֆիզուլին՝ հայկական կրակի տակ, ձեռնարկվել են պատասխան միջոցառումներ
13:24     15 06 2023    
Հունիսի 15-ին, ժամը 08:35-ից 10:30-ը, ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքներում գտնվող հայկական ապօրինի զինված կազմավորումների անդամները գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ փորձել են մշտականամրություններ կառուցել Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։

Բացի այդ, ժամը 08:45-ի սահմաններում հայկական անօրինական զինված կազմավորումների անդամները կրակ են բացել Ֆիզուլիի շրջանում գտնվող ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն այս ուղղությամբ ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս