Ադրբեջանում զինապարտների հերթական ուսումնական հավաքներ են անցկացվում
 Ադրբեջանում զինապարտների հերթական ուսումնական հավաքներ են անցկացվում
09:28     06 06 2023    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն՝ N զորամասում զինապարտների խմբի հետ անցկացվում են հերթական ուսումնական հավաքներ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

Հավաքամասի շտաբում համապատասխան գրանցում և բուժզննում անցնելուց հետո հավաքներին ներգրավված զինծաօայողներին տրամադրվել են զինվորական համազգեստ և այլ տեսակի աջակցություն։

Զինապարտներին ցուցադրվել է ռազմահայրենասիրական թեմայով ֆիլմ։

Պահեստազորայինների մասնակցությամբ պարապմունքների հիմնական նպատակն է՝ կատարելագործել նրանց մարտական հմտությունները, ռազմական որակավորումն ու փորձը, ինչպես նաև ծանոթանալ մեր բանակի զինանոցում առկա ժամանակակից սպառազինություններին և զինտեխնիկային, տիրապետել դրանց շահագործան կանոններին։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՆ  


Լրահոս