Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են պաշտպանության նախարարությունից, Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած բացման արարողության ժամանակ նախ մեկ րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և հանուն հայրենիքի տարածքային ամբողջականության իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը: Հնչել է ԱՀ պետական օրհներգը։
Արարողության բանախոսները հաջողություն են մաղթել մրցույթի մասնակիցներին և նշել, որ բանակի շարքերում անձնակազմի ֆիզիկական պատրաստվածությունը միշտ ուշադրության կենտրոնում է։
Զորատեսակները և զորամիավորումները ներկայացնող 56 զինծառայողներից բաղկացած 10 թիմեր կմրցեն անհատական և թիմային մրցումներում՝ կհաղթահարեն արգելքները, կխոցեն 200 մետր հեռավորության վրա գտնվող թիրախները և այլն:
Նշենք, որ առաջնությունը կտևի մինչև մայիսի 20-ը։