Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն
 Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն
16:32     15 05 2023    
Մայիսի 15-ին՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ խորհրդակցությանը մասնակցել են՝ փոխնախարարներ, զորքերի հրամանատարներ, գերատեսչությունների գլխավոր վարչությունների, գերատեսչությունների և ծառայությունների ղեկավարներ, զորամասերի և կազմավորումների հրամանատարներ։

Խորքրդակցությանը Զաքիր Հասանովը մասնակիցներին է ներկայացրել՝ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի՝ ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները։

Վերլուծվել է օպերատիվ իրավիճակը՝ ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին և ղարաբաղյան տնտեսական շրջանում։ Անդրադառնալով Քելբեջարի ուղղությամբ տեղի ունեցած վերջին բախումներին՝ Զաքիր Հասանովը նշել է, որ հակառակորդին տրվել է արժանի պատասխան և զգալի վնաս է հասցվել, կանխվել է Հայաստանի զինված ուժերի սադրանքների մասշտաբների ընդլայնումը։ Նախարարը պաշտոնատար անձանց հանձնարարել է հետագա կոշտ արձագանքման միջոցներ ձեռնարկել հնարավոր զինված միջադեպերին։

Խորհրդակցությանը քննարկվել են՝ ձմեռային շրջանում մարտական պատրաստության և զորքերի համալիր ապահովման հարցեր։ Զ.Հասանովը կարևորել է՝ ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հրթիռային և հրետանային զորքերի, հատուկ նշանակության ուժերի և այլ զորամասերի օպերատիվ պլանների հստակեցումը, ինչպես նաև ինտենսիվ զորավարժությունների որակի հետագա բարելավումը։ Ամփոփելով, նախարարը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել՝ մարտական աջակցության ստորաբաժանումների ուժեղացված պատրաստության վրա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս