«Անատոլիական արծիվ-2023» միջազգային զորավարժություններում կատարվել են հերթական առաջադրանքները
 «Անատոլիական արծիվ-2023» միջազգային զորավարժություններում կատարվել են հերթական առաջադրանքները
16:01     09 05 2023    
Թուրքիայի Հանրապետության Քոնյա քաղաքում «Անատոլիական արծիվ-2023» միջազգային թռիչքամարտավարական վարժանքների ընթացքում կատարվել են հերթական առաջադրանքները:

Այս մասին Zinvor.info-յին հայտնեցին ՊՆ-ից։

Համընդհանուր ճեպազրույցից հետո ադրբեջանցի օդաչուները քարտեզի վրա հստակեցրել են կատարվելիք գործողությունները:

Զորավարժությունների հերթական օրը ինքնաթիռները մուտք են գործել պայմանական հակառակորդի օդային տարածք և օգտագործելով ժամանակակից արբանյակային նավիգացիոն համակարգերի հնարավորությունները՝ մոդելավորել են լեռնային տեղանքում քողարկված փոքր շարժական և անշարժ ցամաքային թիրախների հայտնաբերման և ոչնչացման առաջադրանքներ:

Կատարվել են նաև պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցներից խուսափելու հնարքներ՝ միջին բարձրության վրա բարդ մարտական մանևրներ իրականացնելու միջոցով:

Ռազմական օդաչուները հաջողությամբ կատարել են բոլոր առաջադրանքները:

Zinvor.info

Հեշթեգներ. Անատոլիական-արծիվ-2023  


Լրահոս