Ադրբեջանական բանակում անցկացվել է ռազմականացված կրոսի առաջնություն
 Ադրբեջանական բանակում անցկացվել է ռազմականացված կրոսի առաջնություն
17:18     05 04 2023    
2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում ռազմականացված կրոսի մրցումներ են անցկացվել զինծառայողների միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, անհատական և թիմային մրցումներում պայքարել են 11 թիմեր՝ բաղկացած 33 զինծառայողներից, որոնք ներկայացնում են տարբեր զորտեսակներ և միավորումներ։

Զինծառայողները 3000 մետր հեռավորության վրա մրցել են՝ արգելապատնեշի հաղթահարման, հրաձգության, նռնակի նետման և կրոսի մրցումներում։

Մրցույթի արդյունքներով Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտի թիմը գրավել է 1-ին տեղը, Ցամաքային զորքերի թիմը՝ 2-րդ, իսկ Ռազմական ոստիկանության վարչության թիմը՝ 3-րդ տեղը։

Վերջում հաղթողները պարգևատրվել են դիպլոմներով, պատվոգրերով և մեդալներով։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս