Ձեռնարկվել են միջոցառումներ Լաչինի ճանապարհից հյուսիս ընկած գրունտային ճանապարհները վերահսկելու համար
  Ձեռնարկվել են միջոցառումներ Լաչինի ճանապարհից հյուսիս ընկած գրունտային ճանապարհները վերահսկելու համար
21:14     25 03 2023    
Վերջին օրերին ակտիվացում է նկատվում՝ հայկական անօրինական զինված կազմավորումների համար Հայաստանից կենդանի ուժի, զինամթերքի, ականների և այլ ռազմական նշանակության միջոցների տեղափոխման գործընթացը՝ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Փոխադրումներն իրականացվում են հիմնականում գիշերային ժամերին և մառախլապատ եղանակին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Բացի այդ, հայկական անօրինական զինված խմբերն աշխատում են լեռնային գոտու մի քանի երթուղիներով նոր ճանապարհների անցկացման, ինչպես նաև գոյություն ունեցողների ընդլայնման ուղղությամբ։ Գործընթացում օգտագործվում են ռազմական, ինժեներական և հատուկ տեխնիկա, իսկ որպես աշխատուժ ներգրավված են պայմանագրով զինվորական ծառայության անցած անձինք և տեղի բնակիչները:

Վերջին մի քանի օրվա ընթացքում ադրբեջանական բանակի դիտարկման տեխնիկական միջոցները արձանագրում են՝ Խանքենդի-Խալֆալը-Թուրշսու ճանապարհին և այս երթուղուց հյուսիս՝ Խանքենդի-Քյոսալար-Միրզալար-Թուրշսու ճանապարհին հայերի կողմից իրականացվող ապօրինի շինարարության և վերանորոգման աշխատանքների ակտիվացումը: Այս ճանապարհներն օգտագործվում են նաև հայկական անօրինական զինված խմբավորումների մարտական դիրքերը մատակարարելու համար։

Չնայած ադրբեջանական կողմի բազմաթիվ կոչերին և այս ուղղությամբ տարվող քննարկումներին, դեռևս միջոցներ չեն ձեռնարկվել ռազմամթերքի և այլ ռազմական ռազմական նշանակության միջոցների տեղափոխումը կանխելու ուղղությամբ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են լոկալ հսկողության միջոցառումներ՝ կանխելու Լաչինի ճանապարհից հյուսիս գտնվող գրունտային ճանապարհների օգտագործումը անօրինական նպատակներով և հնարավոր սադրանքների համար»,- ասված է հայտարարությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս