ԱՀ ՊՆ. Հայերը շարունակում են Խանքենդի-Խալֆալը-Թուրշսու ճանապարհը օգտագործել ռազմական նպատակներով
19:28
24 03 2023
Մարտի 24-ին հերթական անգամ արձանագրվել է՝ Խանքենդի-Խալֆալը-Թուրշսու գրունտային ճանապարհով ապօրինի ռազմական փոխադրումներ իրականացնող ավտոշարասյան շարժը։
Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈւ տեխնիկական հսկողության միջոցները արձանագրել են՝ ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող մեկ BTR-82A մարտական մեքենայի, ինչպես նաև հայերին պատկանող՝ վրանով ծածկված երեք «ԿամԱԶ» և վառելիքի ռեզերվուարով «ԿամԱԶ» մակնիշի մեկ բեռնատարի տեղաշարժը: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի նման գործողությունները խախտում են՝ եռակողմ հայտարարության դրույթները կատարելու նրանց ստանձնած պարտավորությունները։
«Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում տեղակայված ապօրինի հայկական կազմավորումներին կենդանի ուժի, զինամթերքի, ականների և նյութատեխնիկական այլ միջոցների ազատ փոխադրման համար պայմանների ստեղծումը՝ խաղաղապահ կոնտինգենտի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում է։ Նման դեպքերը պետք է անհապաղ կանխվվեն։ Այս ապօրինի գործողությունները, որոնք պարբերաբար տեղի են ունենում, վկայում են՝ Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի վերջնակետում սահմանային անցակետ ստեղծելու անհրաժեշտության մասին»,- հայտարարել են ՊՆ-ում։