Ադրբեջանցի զինծառայողները Կարսում զորավարժությունների ժամանակ ճշգրիտ խոցել են պայմանական թիրախները
 Ադրբեջանցի զինծառայողները Կարսում զորավարժությունների ժամանակ ճշգրիտ խոցել են պայմանական թիրախները
10:21     03 02 2023    
Թուրքիայի Կարս քաղաքում «Ձմեռային զորավարժություններ- 2023»-ի ժամանակ ադրբեջանցի զինծառայողները ճշգրտությամբ խոցել են պայմանական թիրախները։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Anadolu գործակալությանը հղումով։

Զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է լավ համակարգված գործողությունների ապահովմանը, զորքերի հաղորդակցման հնարավորությունների կատարելագործմանը։

Պայմանական թիրախները խոցելու համար օգտագործվել են նաև անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժություններին հետևել են՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը, Զաքիր Հասանովը և Ջուանշեր Բուրչուլաձեն
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս