Ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ամփոփիչ հռչակագիրը
 Ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ամփոփիչ հռչակագիրը
10:03     22 12 2022    
Թուրքիայում ստորագրվել է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի եռակողմ հանդիպման ամփոփիչ հռչակագիրը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Թուրքիայում տեղի է ունեցել՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Վրաստանի պաշտպանության նախարարների Ջուանշեր Բուրչուլաձեի եռակողմ հանդիպումը:

Պաշտպանության նախարարները քննարկել են՝ տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը, եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, երկկողմ և եռակողմ համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովման հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Վրաստան  


Լրահոս