Անկարա. Հայաստանի հետ սահմանի բացումը կախված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացից
  Անկարա.  Հայաստանի հետ սահմանի բացումը կախված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացից
12:51     11 08 2025    
Թուրք-հայկական սահմանի բացման կոնկրետ ժամկետները հայտնի չեն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին։

«Այս թեմայով (թուրք-հայաստանյան սահմանի բացման - խմբ.) կոնկրետ ժամկետներ չկան։ Ինչպես հայտարարել է պարոն նախագահը (Թուրքիայի - խմբ.), Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։ Մենք տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ, երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից կշահի ամբողջ տարածաշրջանը», - ասել է աղբյուրը։
Zinvor.info

Հեշթեգներ. Անկարա   Հայաստան  


Լրահոս