Լուկաշենկոն՝ Ալիևին. Մինսկը հատուկ նշանակություն է տալիս Բաքվի հետ ռազմավարական գործընկերությանը
  Լուկաշենկոն՝ Ալիևին.  Մինսկը հատուկ նշանակություն է տալիս Բաքվի հետ ռազմավարական գործընկերությանը
16:09     19 12 2025    
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

Նամակում Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ և ընդգծել, որ Մինսկը հատուկ նշանակություն է տալիս երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությանը և տարբեր ոլորտներում միջպետական համագործակցության հետևողական զարգացմանը։

«Ես բարձր եմ գնահատում մեր վստահելի շփումները և փոխադարձ աջակցությունը բազմակողմ հարթակներում, ինչպես նաև Ձեր ուշադրությունը Ադրբեջանի և Բելառուսի միջև բոլոր մակարդակներում երկխոսության խորացման հանդեպ», - ասվում է նամակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Լուկաշենկո   Ալիև  


Լրահոս