Փաշինյան. Ադրբեջանի հետ խաղաղությունը առավելություն է բերում Հարավային Կովկասին և ԵՄ-ին
  Փաշինյան.  Ադրբեջանի հետ խաղաղությունը առավելություն է բերում Հարավային Կովկասին և ԵՄ-ին
12:23     10 12 2025    
Այս այցը պատմական է։ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները թևակոխում են ռազմավարական գործընկերության փուլ, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ, գրում է News.am-ը։

«Գերմանիան ՀՀ հիմնական գործընկերներից է ԵՄ-ում, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմամբ»,-նշել է նա։

Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն առավելություն է բերում ՀՀ-ին, Ադրբեջանին, Հարավային Կովկասին, նաև՝ ԵՄ-ին։

«Հույս ունեմ և համոզված եմ, որ կհասնենք ՀՀ-Թուրքիա սահմանների բացման կետին, դա նշանակում է ուղիղ կապ ԵՄ-ի, այդ թվում՝ Գերմանիայի հետ»,-նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս