Հարությունյանը՝ Բաքվի դատարանում. «իհարկե, սրանք ռազմական հանցագործություններ են»
  Հարությունյանը՝ Բաքվի դատարանում.  «իհարկե, սրանք ռազմական հանցագործություններ են»
20:29     19 12 2025    
«Այստեղ ներկայացվել են ռազմական հանցագործություններ: Անկեղծ ասած, այս հանցագործությունների մեծ մասի մասին ես իմացել եմ այստեղ»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է մեղադրյալ Արայիկ Հարությունյանը Բաքվի ռազմական դատարանում իր եզրափակիչ խոսքում:

«Ես շատ լավ տեղեկացված մարդ եմ: Բայց ես այստեղ եմ իմացել Քելբաջարի թունելում տեղի ունեցած միջադեպի և Բեյլիք Բաղիում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Իհարկե, սրանք ռազմական հանցագործություններ են, և կան դրանց համար պատասխանատուներ: Եթե նրանք չեն պատժվել այս աշխարհում, ապա իրենց արարքների համար կպատժվեն այն աշխարհում», - հայտարարել է Հարությունյանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հարությունյան   Դատարան  


Լրահոս