ԶԼՄ-ներ. Փաշինյանը հանձնարարել է ձերբակալել Գարեգին Բ-ի եղբորը
  ԶԼՄ-ներ.  Փաշինյանը հանձնարարել է ձերբակալել Գարեգին Բ-ի եղբորը
14:25     19 12 2025    
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվտանգության ուժերին հանձնարարել է ձերբակալել՝ Հայ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը՝ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին, երբ նա ժամանի Հայաստան։

Ըստ Zinvor.info-յի, այս մասին հայտնել է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Պաշտոնական կառույցները հրապարակային մեկնաբանություն չեն տվել։ Ինչպես նշում է թերթը, սրանով կարող է բացատրվել այն, թե ինչու Եզրաս արքեպիսկոպոսը երկար ժամանակ չի այցելում Հայաստան։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Գարեգին-Բ  


Լրահոս