Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։
Նամակում Սերդար Բերդիմուհամեդովը շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ։ «Ձեր իմաստուն ղեկավարության ներքո եղբայրական Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասել իր պետականության, միջազգային հեղինակության ամրապնդման և ժողովրդի բարեկեցության բարելավման գործում։
Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել, որ ադրբեջանա-թուրքմենական հարաբերությունները, որոնք հիմնված են բարիդրացիության, բարեկամության և փոխըմբռնման ամուր սկզբունքների վրա, վերջերս թևակոխել են զարգացման նոր փուլ։ Այս հարաբերությունները բնութագրվում են փոխվստահության և փոխըմբռնման բարձր մակարդակով, ինչը ծառայում է որպես ամուր հիմք մեր երկրների հետագա հաջող զարգացման համար։ Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան բարեկեցություն և նորանոր հաջողություններ Ձեր բարձր պետական գործունեության մեջ, իսկ եղբայր ադրբեջանական ժողովրդին՝ խաղաղություն, կայուն առաջընթաց և բարգավաճում», - ասվում է նամակում։