Սի Ծինպինը՝ Ալիևին. Մեծ նշանակություն եմ տալիս Չինաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը
  Սի Ծինպինը՝ Ալիևին.  Մեծ նշանակություն եմ տալիս Չինաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը
16:31     19 12 2025    
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինպինը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում Սի Ծինպինը շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ։

Նա նշել է, որ Չինաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերությունը արագ զարգանում է, Բաքվի և Պեկինի միջև փոխադարձ քաղաքական վստահությունը և փոխշահավետ երկկողմ համագործակցությունը անընդհատ ամրապնդվում են, ինչպես նաև մեր երկրների միջև փոխգործակցությունը միջազգային մակարդակով։

«Մենք այս տարի երկու անգամ հանդիպել ենք, և մեր կողմից ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունները արդյունավետ և լիարժեքորեն իրականացվում են։ Ես մեծ նշանակություն եմ տալիս Չինաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը։ Պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության», - ասվում է նամակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Սի-Ծինպին  


Լրահոս