ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանցի օլիգարխ Կարապենյանի ձերբակալությունը ազդում է ներդրողների վստահության վրա
  ՌԴ ԱԳՆ.  Ռուսաստանցի օլիգարխ Կարապենյանի ձերբակալությունը ազդում է ներդրողների վստահության վրա
14:50     16 12 2025    
Ռուսաստանի ձեռնարկատերերը զգուշավորություն են հայտնել՝ Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարների նկատմամբ՝ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Մենք հայտնում ենք, որ այս իրավիճակում մեր մյուս ձեռնարկատերեր զգուշավոր են դարձել՝ Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում և կասկածի տակ են դնում նրա ներդրումային միջավայրի կայունությունը, որը, հավանաբար, չի նպաստի երկկողմ առևտրի աճի տեմպի պահպանմանը», - ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս