Վրաստանի նախագահ. Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը մոտենում է ավարտին
  Վրաստանի նախագահ.  Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը մոտենում է ավարտին
10:12     19 12 2025    
Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող լարված իրավիճակը մոտենում է ավարտին։

Zinvor.info-յի վրացական բյուրոյի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին՝ Բելգրադում իր սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ Հարավային Կովկասը մնում է Արևելքի և Արևմուտքի միջև կարևոր տարածաշրջաններից մեկը։

«Սերբերը նույնպես մեծ հնարավորություններ կունենան այս միջանցքի հետ կապված։ Մենք կպահպանենք ավելի սերտ կապեր Բալկանյան երկրների հետ Սև ծովի միջոցով։ Սա մեզ թույլ կտա երկկողմ օրակարգում ներառել ավելի շատ հարցեր», - հավելել է Կավելաշվիլին։

Իր հերթին, Վուչիչը ընդգծել է Վրաստանի կարևոր ռազմավարական դիրքը աշխարհում.

«Վրաստանը գեղեցիկ երկիր է՝ դեպի Սև ծով ելքով, սահմանակից է Ռուսաստանին, Ադրբեջանին, Թուրքիային և Հայաստանին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս