Իլհամ Ալիևը շնորհավորել է Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիին
 Իլհամ Ալիևը շնորհավորել է Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիին
12:41     18 12 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է էմիրին և Կատարի ժողովրդին՝ այս երկրի ազգային տոնի կապակցությամբ։

Նախագահը գոհունակություն է հայտնել ադրբեջանա-կատարական հարաբերությունների ներկայիս մակարդակից, որոնք հիմնված են ընդհանուր կրոնական և մշակութային արժեքների, եղբայրության և իսլամական համերաշխության սկզբունքների վրա։ Պետության ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ Ադրբեջանն ու Կատարը կշարունակեն համատեղ ջանքերը՝ փոխադարձ վստահության և աջակցության վրա հիմնված միջպետական հարաբերությունները ամրապնդելու համար՝ երկկողմ և բազմակողմ հարթություններում փոխշահավետ համագործակցության ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Կատար  


Լրահոս