Ադրբեջանցի զինվորականները Կարսում վարժանքների ժամանակ ոչնչացրել պայմանական հակառակորդի թիրախները
  Ադրբեջանցի զինվորականները Կարսում վարժանքների ժամանակ ոչնչացրել պայմանական հակառակորդի թիրախները
14:36     31 01 2025    
Թուրքիայի Կարս քաղաքում «Ձմեռային վարժանքներ-2025» միջազգային զորավարժություններին մասնակցող ադրբեջանցի զինվորականները բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերում։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, զորավարժությունների շրջանակում, որին մասնակցում է ավելի քան 12 հազար զինծառայող տարբեր երկրներից, կատարվում են ստորաբաժանումների հետ օպերատիվ փոխգործակցության ապահովման, կրակի կառավարման առաջադրանքներ, ինչպես նաև որոնողափրկարարական գործողություններ:

Ըստ սցենարի՝ հրետանային կրակով, ինչպես նաև մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների կիրառմամբ ոչնչացրել են անօրինական զինված խմբավորումների թաքստոցները, տեխնիկան և կենդանի ուժը:

Բացի այդ, մարտավարական օդադեսանտային խմբերը, վայրէջք կատարելով օդանավերից, մարտական առաջադրանքներ են կատարել լեռնային տեղանքում՝ եղանակային ծանր պայմաններում։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս