Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, դա արտացոլվել է նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված՝ «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններում։
Փոփոխությունների համաձայն՝ զորակոչի կենթարկվեն Ադրբեջանի 18-ից 30 տարեկան արական սեռի քաղաքացիները, ովքեր չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։
Հիշեցնենք, որ մինչ փոփոխությունները տարիքային շեմը 18-ից 35 տարեկան էր։
Ադրբեջանի Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության առավելագույն տարիքը 36,5-ից կրճատվել է 31,5-ի։
Բացի այդ, ըստ փոփոխությունների, զորակոչային տարիքի քաղաքացիների կողմից բժշկական զննումը կհամարվի զինապարտություն։