Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար, գլխավոր տնօրեն Ագիլ Գուրբանովը Բաքվում կայացած բարձր մակարդակի գիտաժողովում՝ նվիրված ռազմական գործողությունների կառավարման միջազգային կանոններին։
Նա ընդգծել է, որ Հայաստանը 30 տարի շարունակ ռազմական հանցագործություններ է կատարել. «Գնդակոծվել են խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները, մանկապարտեզներն ու դպրոցները։ Հայաստանը տեղեկատվություն չի տրամադրում այս 30 տարվա ընթացքում անհետ կորած 4 հազար ադրբեջանցիների մասին»։
Ագիլ Գուրբանովը խոսել է նաև տարածաշրջանում ականների վտանգի մասին. «2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ համատեղ հայտարարությունից հետո ականների պայթյունի զոհ է դարձել 379 մարդ։ Օկուպացիայից ազատագրված տարածքներում հայտնաբերվել է ավելի քան 156 հազար չպայթած զինամթերք։ Հայաստանի տրամադրած ականապատ դաշտների քարտեզները ճշգրիտ չեն»։