Ադրբեջանական բանակի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները վարժանքներ են անցկացնում
15:37
20 06 2024
Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումների հետ մարտավարական և հատուկ վարժանքներ են անցկացվել։
Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից, ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն՝ անապատային պայմաններում հատուկ մարտավարական վարժանքներ են անցկացվել՝ ռադիացիոն,, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի հետ։ Ըստ սցենարի՝ վարժանքներին ներգրավված ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության և տարվել են մարտական նշանակության հրապարակ։
Վարժանքների ընթացքում գործնական գործողություններ են մշակվել՝ պաշտպանական գործողությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության խնդիրները պլանավորելու և ստորաբաժանումներին առաջադրանքները հաղորդելու ուղղությամբ։
Ռադիացիոն և քիմիական հետախուզության ստորաբաժանումների ուժերի միջոցով՝ ընթսցիկ պայմանների մոնիտորինգ և գնահատում է անցկացվել, ժամանակին հայտնաբերել է՝ պայմանական հակառակորդի՝ զանգվածային ոչնչացման զենք կիրառելու պատրաստակամությունը և կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկվել, ինչպես նաև ապահովվել է՝ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական աղտոտվածության պայմաններում գործող ստորաբաժանումների անվտանգությունը։
Վարժանքների հիմնական նպատակը հրամանատարների գիտելիքների և հմտությունների կատարելագործումն է, ինչպես նաև համակողմանի մարտական գործողությունների ապահովումը և փոխգործակցության կազմակերպման փորձ ձեռք բերելու հնարավորություններ ստեղծելը։