ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի փորձագետները մասնակցել են C-130 ավիատրանսպորտային ստորաբաժանման գնահատմանը
 ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի փորձագետները մասնակցել են C-130 ավիատրանսպորտային ստորաբաժանման գնահատմանը
11:26     20 06 2024    
Ռամշտայնում ՆԱՏՕ-ի միացյալ Ռազմաօդային ուժերի հրամանատարության, Նեապոլի միացյալ ուժերի հրամանատարության, ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի փորձագետներն աջակցել են Քաթարի զինվորականներին Դաշինքի գործողությունների շրջանակներում C-130 ավիատրանսպորտային ստորաբաժանման համատեղելիության մակարդակը գնահատելու հարցում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ՆԱՏՕ-ի միացյալ Ռազմաօդային ուժերի հրամանատարության հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ ստորաբաժանման երկու Hercules C-130 տրանսպորտային ինքնաթիռները 2022 թվականին ներառվել են ՆԱՏՕ-ի ուժերի հիմնադրամում՝ Ստամբուլի համագործակցության նախաձեռնության (ICI) շրջանակներում Դաշինքի առաքելություններին աջակցելու համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան  


Լրահոս